Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.12.2020 | 23:18

Ով պատ­մում է հի­մա­րին, նույնն է, թե պատ­մում է նիր­հո­ղին, ո­րը վեր­ջում հարց­նում է. «Ի՞նչ»։ Լա՛ց ե­ղիր նաև տխ­մա­րի վրա, քան­զի նրա հա­մար չքա­ցավ ի­մաս­տու­թ­յու­նը։ Մեղմ լա՛ց ե­ղիր մե­ռե­լի վրա, քան­զի նա գտավ իր հան­գիս­տը, իսկ հի­մա­րի հա­մար ապ­րե­լը մա­հից վատ է։ Մե­ռե­լի վրա սու­գը յոթ օր է, իսկ ան­միտ և ամ­բա­րիշտ մար­դու հա­մար՝ իր կյան­քի բո­լոր օ­րե­րին։ Անզ­գա­մի հետ շատ մի՛ խո­սիր և ան­միտ մար­դու մոտ մի՛ գնա։ Զգու՛յշ ե­ղիր նրա­նից, որ­պես­զի տան­ջանք չկ­րես և նրա­նից հե­ռա­նա­լիս կեղ­տով չշա­ղախ­վես։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 22. 9-15

Դիտվել է՝ 43355

Մեկնաբանություններ