Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Մտածեք, ընդդիմադիրներ, մտածե՛ք

Մտածեք, ընդդիմադիրներ, մտածե՛ք
08.10.2025 | 12:07

Հարգարժան ընդդիմադիր պատգամավորներ, դուք Ազգային Ժողովում ինչու՞ չեք բարձրացնում արցախահայերին առանց նախապայմանների ՀՀ քաղաքացի ճանաչելու պահանջ։

Առաջիկայում ընտրություններ են։ Արցախահայը պիտի մնա առանց պատգամավո՞ր։

Եթե այո, ուրեմն վավերացրեք, իրավական ուժ տվեք ԱՀ Ազգային ժողովին։

Բա մարդ միջնորդ չունենա՞ երկրի թագավորի ու իր միջև։

Գիտեմ։ Կասեք կխոսեք Ընտրական Օրենսգրքի մասին, Սահմանադրության մասին, քարին, կապին դեմ կտաք, բայց ասեմ` այդ արգելքները, քարկապերը գրվում են ԱԺ֊ ում։

Պե՞տք է, փոխեք, լրացրեք, ինչ ուզում եք արեք, բայց մեր ՀՀ֊ ից ստացած անձնագրերը հաշվեք Հայաստանի քաղաքացու անձնագրեր։

Մեզ ստիպելով` չեք փոխի մեր անձնագրերը։

Ուղղակի, ինչպես 30 տարի հաշվել եք Հայաստանի քաղաքացի, այդպես էլ կհաշվեք ու մենք կմասնակցենք ընտրություններին։ Թե չէ, մեր բոլոր իրավունքները վերցրել են այս իշխանությունները։ Ընտրելու իրավունքից եթե զրկեք, արցախցու համբերության բաժակը կլցվի։

Չեմ սպառնում, բայց պահանջում եմ` չխախտեք մարդու տարրական իրավունքները։ Յուրաքանչյուր քաղաքացի ընտրելու և ընտրվելու իրավունք ունի։

Իսկ ինչ վերաբերվում է տարհանվածների մասին օրենքներին՝ հայը Հայաստանում փախստական չի կարող լինել։

Եթե գտնում եք, որ մենք փախստական ենք, ուրեմն,

անմիջապես մեզ ապահովեք կացարանով։

Երկու տարի է խաբելով խաբեցիք։

Հարգարժան ընդդիմադիր պատգամավորներ, օրակարգ մտցրեք այս հարցը։

Դա ձեր օգտին է։

Երկու տարի մարդն անդեմ կապրի՞։

Չի իմանա՞, ինքը ո՞վ է, որտեղ է իր տունը, ի՞նչ է սպասվում իրեն։

Մտածեք ընդդիմադիրներ, մտածե'ք։

Ժամանակը քիչ է։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ