Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվում է Արշակունիների դամբարանը՝ հայոց Արշակունի թագավորների տոհմական հանգրվանը։ Այն կառուցվել է IV դարում և համարվում է վաղ քրիստոնեական Հայաստանի կարևորագույն հուշարձաններից մեկը։
Ըստ պատմիչ Փավստոս Բուզանդի՝ պարսից արքա Շապուհ Բ-ը փորձել է Պարսկաստան տանել հայ արքաների աճյունները, սակայն հայ զորավար Վասակ Մամիկոնյանը վերադարձրել է դրանք հայրենիք։ Դրանից հետո արքաների մասունքները վերաթաղվել են Աղձքում, որտեղ էլ կառուցվել է դամբարանը։
Հուշարձանը հայտնի է իր գեղեցիկ քանդակազարդ պատերով, որոնք պատկերում են որսի, կենդանիների և այլ տեսարաններ։ Դրանք համարվում են IV դարի հայկական արվեստի արժեքավոր նմուշներ։
Այսօր Աղձքի Արշակունիների դամբարանը հայոց պետականության և պատմական հիշողության կարևոր խորհրդանիշներից է, որը հիշեցնում է Արշակունիների փառավոր ժամանակաշրջանի մասին։
Սոֆի ՀԱԿՈԲՅԱՆ