«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եթե հասարակությունը չունի բարոյական սահմաններ, ազգային և պետական մտածողություն, այն անխուսափելիորեն կործանման է դատապարտված

Եթե հասարակությունը չունի բարոյական սահմաններ, ազգային և պետական մտածողություն, այն անխուսափելիորեն կործանման է դատապարտված
16.11.2026 | 19:34

Իսկ նկատե՞լ եք, թե ինչպես ենք մենք գրեթե ընտելացել այն «գժոտ» կրկեսին, որը մշտապես բեմադրում է իշխանամետ քարոզչությունը։

Այս համատեքստում պետք է հասկանալ, որ թուրքական բանանի, նեղ կոշիկների, Հանրային հեռուստատեսության եթերում և խորհրդարանում տեղի ունեցող «տուրուդմփոցի» մասին այս բոլոր պատմությունների հետևում թաքնված է միանգամայն լուրջ իրականություն, որի հետ մենք բոլորս պետք է առերեսվենք։

Եվ վերջապես հասկանանք ամենակարևորը՝ ինչպե՞ս դիմակայել մարդկանց բարոյական անկման և անասնացման գործընթացին։ Ինչպե՞ս կանգնեցնել այդ գործընթացը։

Իսկ տեղի ունեցողը հասկանալու համար մենք անպայման պետք է վերհիշենք մարդկանց աստիճանական բարոյազրկման փուլային ժամանակագրությունը։

Առաջին փուլ՝ 2018-2020 թվականներ։

Ազգին ակտիվորեն վերածում էին լոկ ժողովրդի, որի միակ մտահոգությունը սեփական պահանջմունքների բավարարումն էր, և որը պահանջում էր սոցիալական արդարություն։

Երկրորդ փուլ՝ 2020-2025 թվականներ։

Ժողովրդին ակտիվորեն վերածում էին անդեմ բնակչության, որը մտահոգված է բացառապես բնազդներով՝ անվտանգություն՝ ամեն գնով, առատ սնունդ ու խմիչք, անզուսպ զվարճանքներ։

Երրորդ փուլ՝ 2025 թվականից մինչև այսօր։

Բնակչության վերածումը ներքին ատելությունից գազազած կենսազանգվածի, որի համար այլևս ոչինչ սուրբ չէ, ոչինչ հոգևոր չէ, ոչինչ ազգային չէ, կարևորը՝ միայն անասնական բնազդների մակարդակի պարզունակ ցանկություններ։

Այս բոլոր գործընթացներն ուղեկցվում էին փաշինյանական քարոզչությամբ, որի հիմքում ընկած էր երկու հիմնական սկզբունք՝ վախի մշտական սերմանում և մարդկանց մեջ անիրականանալի սպասումների անդադար գեներացում։

Մարդկանց բարոյազրկման գործիքներն են բարոյական և էթիկական բոլոր արգելքների ու սահմանների վերացումը, այդ թվում՝ ամոթի զգացման և գլոբալ առումով վիրավորված լինելու ունակության կորուստը, տեղի ունեցողի դեմ ընդվզելու բացակայությունը։

Երբ հասարակությունն այլևս չունի ամոթի զգացում և տեղի ունեցողի նկատմամբ վրդովմունք արտահայտելու ունակություն, դա արդեն մարդկանց հասարակություն չէ, այլ ընդամենը բթացած, ուտող-խմող և միմյանց ատող անհատների ամբոխ։

Ինչո՞ւ է այս ամենն արվում։

Այստեղ ամեն ինչ շատ պարզ է․ եթե հասարակությունը չունի բարոյական սահմաններ, ազգային և պետական մտածողություն, ապա այն անխուսափելիորեն կործանման է դատապարտված։

Ես նկատի ունեմ իրական ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե այն նողկալի, փտած ու հակագիտական գաղափարախոսությունը, որը ծառայում է թշնամու շահերին, և որը ներկայիս իշխանությունները ներկայացնում են որպես «պետական մտածողություն»։

Արդյո՞ք փաշիստական քարոզչությանն արդեն հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել։

Հուսով եմ՝ ոչ։ Դեռևս չի հաջողվել։

Բայց շատ քիչ բան է մնացել, և վերջ: Մենք կկորցնենք ոչ միայն մեր երկիրը։ Մենք կկորցնենք ԱՄԵՆ ԻՆՉ։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ