2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Հայաստանում երեխաների հինգ տոկոսը թերքաշություն ունի

Հայաստանում երեխաների հինգ տոկոսը թերքաշություն ունի
12.05.2013 | 13:12

Օրերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայստանյան գրասենյակում տեղի ունեցած «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայի շրջանակում աշխատաժողովի ժամանակ, հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշել է, որ Հայաստանում թերսնուցումների խնդիր կա: «Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 5 տոկոսը թերքաշություն ունի: Եթե համեմատենք անցած ժամանակահատվածի վիճակագրության հետ, ապա կարելի է փաստել, որ այդ առումով առաջընթացը փոքր է »,-ասել է Արենսը:

Երեխաների թերաճության նվազեցման նպատակով այսօր շատ երկրներում սնուցման բարելավմանն ուղղված միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ տարբեր ծրագրեր են իրականացնում:

Երևանում նույնպես անցկացվում են «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով աշխատաժողով, որի ընթացքում քննարկվում են ապագա գործողությունները` կապված թերսնուցման խնդրի հետ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ