ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ԱԱՀ-ից ազատվեց

ԱԱՀ-ից ազատվեց
04.03.2016 | 09:45

Ucom-ի աչքը լույս. կառավարությունը երեկ որոշեց երեք տարով ազատել ընկերությանը ԱԱՀ-ից։ Հիշեցնենք, որ Ucom ընկերության այս առաջարկը մի քանի անգամ մերժել էր էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Այս անգամ էկոնոմիկայի նախարարությունն այդ արտոնությունը սահմանեց, բայց ոչ առանց նախապայմանի. ընկերությունը պարտավորվում է ապահովել 4G սերնդի նոր կապ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ