Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Տնտեսության «ողնաշարը» կվերականգնվի՞

Տնտեսության «ողնաշարը» կվերականգնվի՞
30.11.2018 | 00:19

Մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում բացահայտել է տնտեսության կառուցվածքի նոր տեսլականը։ Ճիշտ է, այն ծրագրային ձևով դեռ չի ներկայացվել, սակայն նա ասել է, որ նոր բացվող արտադրական ճյուղերը փոխելու են Հայաստանի տնտեսության կառուցվածքը՝ այն դարձնելով արդյունաբերական։
Եթե խոսքը գործ դառնա, իհարկե հրաշալի կլինի, քանզի տնտեսության «ողնաշարը» արդյունաբերությունն է, որը, ցավոք, Հայաստանում կոտրեցին 1991-ից։ Ինչևէ, չթերթենք պատմության սև էջերը, հատկապես որ դա անարդյունավետ գործ է։


Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ տնտեսության «ողնաշարը» վերականգնվելու է, իսկ դա նշանակում է, որ ԱԺ ընտրություններից և կառավարության կազմի հաստատումից հետո օրենսդիրի սեղանին պետք է դրվի տնտեսական նոր կառուցվածքի մասին ծրագիրը՝ բոլոր գործնական կետերով։ Ինչ խոսք, եթե իսկապես արդյունաբերությունը Հայաստանում վերականգնվի և տնտեսության կառուցվածքում առանցքային նշանակություն ունենա, ապա ինքնաբերաբար կնպաստի սոցիալական շատ խնդիրների լուծմանը, հատկապես գործազրկության վերացմանը։


Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ վերջին մի քանի ամսում 300 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել, սակայն մեզ հետ զրույցներում մարդիկ ասում են՝ աշխատանք չկա, չենք զգում դրական փոփոխությունները:
Վարչապետի պաշտոնակատարը նույն Վանաձորում, անդրադառնալով տնտեսության կառուցվածքին, ասել էր. «Երևանում «Հայէլեկտրո» գործարանի տարածքը մեր հայրենակից ներդրողը արդեն վերցրել է ու մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ։ Հայաստանում հիմնադրվելու է ֆոտովոլտային մարտկոցների արտադրություն։ Անհրաժեշտ սարքավորումները արդեն առկա են, մնում է կառավարությունը տարածք հատկացնի»։ Ասածից պետք է ենթադրել, որ այդ երկու ծրագրերը առնվազն հունվարից պետք է գործեն։ Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրել է. «Արթիկում նախատեսվում է հագուստի արտադրամասի բացում, որը կունենա մոտ 200 աշխատատեղ, Գյումրիում դեկտեմբերին նման մեծ արտադրամաս կբացվի։ Նաև վերելակների արտադրություն է նախատեսվում։ Դեկտեմբերին Լոռիում գազի բալոնների նոր, ժամանակակից արտադրություն է ստեղծվելու՝ հարյուրավոր աշխատատեղերով»։
Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ