Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.11.2019 | 00:03

Տե՛ր, ա­ղեր­սում եմ,
Քո բա­ցիչ­նե­րով բա­ցիր ծալ­քե­րը
ցա­վա­ցող սր­տիս…
Այն­տե­ղից հա­նիր սա­ռած,
սսկ­ված իմ ծի­տիկ­նե­րին.
Թռ­չող ծի­տիկ­ներ դիր նո­րեն այն­տեղ,
ՈՒ թող ծլվ­լան նրանք տաք ձայ­նով.
Թող հա­նեն ցա­վը իմ ժեռ խոր­քե­րից,
Նո­րո­գեն հո­գիս:
Գր­թա­նի նման դեպ Քեզ եմ նա­յում,
Փա­թա­թիր ինձ Քո մեծ ծած­կոց­նե­րի մեջ,
ՈՒ ա­պա­քի­նիր… ու ա­պա­քի­նի՜ր`
Տե՛ր իմ սի­րա­սուն…


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ