«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Փաշինյանը քաղաքական որոշմամբ է հանձնել ռազմական հանցագործներին

Փաշինյանը քաղաքական որոշմամբ է հանձնել ռազմական հանցագործներին
14.12.2020 | 22:48

Փաշինյանը քաղաքական որոշմամբ է հանձնել ռազմական հանցագործներին
Գերիների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատած, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ադրբեջանցի դիվերսանտների՝ Գուլիևի և Ասկերովի Ադրբեջանին վերադարձելը համարում է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշման հետևանք։

«Համաձայնագրում ոչ միայն գերիների, այլև «կալանավորված այլ անձինք» ձևակերպումն է ամրագրված»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ փաստաթղթում լայն շրջանակ է ներառվել և քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ընդգրկվել են նաև այս խմբի, այսինքն հանցագործություն կատարած մարդիկ։ Իսկ իրավական առումով, ըստ Սահակյանի, ռազմագերիների փոխանակումը լրիվ այլ գործընթաց է և տարբերվում է պատիժը կրող անձանց հանձումից, փոխանակումից, քանի որ իրավական տարբեր հիմքերով են այս գործընթացները տեղի ունենում։


«Այս պահին գործ ունենք քաղաքական պայմանավորվածության հետ, որի շրջանակում մեր ղեկավարությունը գերիների փոխանակաման գործընթացի մաս է դարձրել հանցագործության համար պատիժ կրող մարդկանց։ Սա բացառապես քաղաքական որոշում է»,- փաստեց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, եթե միջազգային իրավունքի նորմերն ամբողջովին ճիշտ արտացոլվեին, հանցանք կատարած անձինք դուրս էին այս շրջանակից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ