ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Դատապարտել են Արցախում նախագահի ընտրությունը

Դատապարտել են Արցախում նախագահի ընտրությունը
09.09.2023 | 17:25

ԵՄ-ն և Ուկրաինան քիչ առաջ կոշտ քննադատել ու դատապարտել են Արցախում նախագահի ընտրությունը: Երբ ասում եմ՝ ԵՄ և Ուկրաինա, Թուրքիան ու Ադրբեջանն էլ միշտ ի գիտություն ունեցեք:

Այս իշխանության, արևմտամոլների ու «սորոսականների» հետ միավորվելու կոչեր անող որոշ վայ-ընդդիմադիր ինքնահռչակ լիդերներին առաջարկում եմ ևս մեկ անգամ կարդալ սա ու վերջապես տարբերել Սուրբ Ստեփանին լեգենդար Ստեփան Շահումյանից:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ