Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Դավիթս

Դավիթս
27.10.2024 | 14:49

Չորս տարվա անմար կարոտս․․․

Այսօր այցի եկած մի բարեկամուհի ասաց՝ ի՜նչ արագ անցավ չորս տարին։ Գուցե թե տարիներն արագ են անցնում, բայց ծանր են օրերը, ժամերը, րոպեները ․․․

Միշտ ապավինել եմ Աստծուն ու հուսացել, որ մեղավորներն արժանի պատիժ են ստանալու։ Էլի եմ համոզված։

Նրանք երկար տարիներ, շատ երկար տարիներ են ապրելու այն զգացումները, ինչ հազարավոր ընտանիքներ արդեն չորս տարի զգում են:

Արդար դատաստան․․․

Երեք տարի, թե՞ երեք դար, դժվար է ասել։

Օրերը մի կերպ քարշ են գալիս։

Դաժան կսկիծն անընդմեջ սեղմում-ճզմում է տկարացած իմ սիրտն ու հոգին։

Գույները խամրել են, շուրջբոլորը մոլորված են։

Ոչինչ չի մեղմում անասելի կարոտն ու ուղեղում անվերջ հնչող անպատասխան ինչուների կացնահարումը․

Ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․

26 հոկտեմբերի 2023 թ.

Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ

Դիտվել է՝ 4547

Մեկնաբանություններ