Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հերս ինձ ուղարկեց մեծ քաղաք, որ Մարդ դառնամ` էն էլ գրող դարձա

Հերս ինձ ուղարկեց մեծ քաղաք, որ Մարդ դառնամ` էն էլ գրող դարձա
19.03.2025 | 08:14

Էս դպրոցը, որ գտնվում էր Մանես քաղաքում` աշխարհի ամենասիրուն դպրոցն էր և կոչվում էր ազգայնական մեծ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի անվան։

Էն ժամանակ կրթությունը «նորաձև» չէր, այլ մշտնջենական։

Ես այստեղ եմ իմ միջնակարգ կրթությունը ստացել։ Ամենևին էլ իմ մեղքով չէր, որ լքեցի մեր Մանեսը։

Հերս ինձ ուղարկեց մեծ քաղաք, որ Մարդ դառնամ` էն էլ գրող դարձա։

Հուսամ, որ հորս երազանքն իրականացնելու ճամփին եմ։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5832

Մեկնաբանություններ