Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Նամակ «Աբովյան» ՔԿՀ-ից

Նամակ «Աբովյան» ՔԿՀ-ից
31.07.2025 | 11:15

Իմ մասին բոլոր մտահոգվողներին.

Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել…

Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։

Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։

Ես կալանավորված եմ մեկ մարդու (Ն.Փ.) քմահաճույքով։

Ես և ինձ հետ կալանավորված մյուս անձինք կալանավորվել են հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ պայքարելու համար, իսկ…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼԸ ՊԱՏԻՎ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ (Բագրատ Սրբազան)։

Այնպես որ, ինձ/մեզ կամ մեր հարազատներին մի՛ խղճացեք։

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս տարուն (մահվան 1-ին տարելիցին) չմասնակցելն է:

* * *

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են ինձ/մեզ համար, ովքեր հանձնուք (передача) են բերում ՔԿՀ-ներ, ովքեր զանգահարում կամ հանդիպում են իմ/մեր հարազատներին: Ես դրանից շատ եմ հուզվում:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Բայց անկեղծորեն խնդրում եմ, շատ մի՛ անհանգստացեք, չեմ ուզում, որ իմ պատճառով նեղություններ կրեք։

Միակ խնդրանքն է՝ ձեր առանձնական աղոթքներում հիշեք ինձ/մեզ։

* * *

Իսկ Բագրատ Սրբազանի մասին կասեմ հետևյալը. Սրբազանը մեր ժամանակների մեծագույն մտածողներից է, որը մինչև այսօր չի՛ ունեցել խաղաղ ժամանակ, որպեսզի ամբողջությամբ նվիրվի ստեղծագործական աշխատանքին, քանի որ մշտապես մեր պետության, պետության սահմանապահ բնակավայրերի, սահմանային դիրքերի, սփյուռքյան հայկական համայնքների ամրացման ու բարգավաճման գործին է նվիրված եղել՝ եկեղեցու ծառայությանը միախառնելով այն 24/7 ռեժիմով՝ ո՛չ հստակ ուտելու ժամանակ, ո՛չ էլ հստակ քնելու ժամանակ ունենալով (երդվյալ ՔՊ-ականներն էլ գիտեն դրա մասին)։

Մեր եկեղեցու մեծ հայրերը որևէ արժեքավոր գործ ստեղծելիս կամովին առանձնացել են ու աղոթքով՝ Տիրոջ առաջնորդությամբ ստեղծագործել։

Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է։ Սրբազանին լավ ճանաչելով՝ վստահ եմ՝ այս բանտարկության (առանձնացման) ժամանակահատվածում նա կստեղծի հավերժական ինչ-որ գործ։

ՈՒստի, շնորհակալ եմ Տիրոջն այս օրերի համար։

Փառք Քեզ Աստուած, փառք Քեզ,

Յաղագս ամենայնի, Տէր, փառք Քեզ։

Լիդյա ՄԱՆԹԱՇՅԱՆ

«Աբովյան» ՔԿՀ

Դիտվել է՝ 5371

Մեկնաբանություններ