Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Անպատիվ, աղճատված իրականություն

Անպատիվ, աղճատված իրականություն
04.09.2025 | 12:20

Ես բազմահազարանոց փուչիկ լսարան սոցցանցերում չունեմ, այնուամենայնիվ, նույնիսկ այս հարթակում գրառումներս շատերն են կարդում, չնայած հատուկենտ մարդիկ են հավանության նշան դնում։

Այսօր մի քանի անգամ գրեցի, ջնջեցի, նորից գրեցի ու էլի ջնջեցի՝ Արցախի անկախության հռչակման օրվա հետ կապված։

Մտքերս տարբեր են, զգացմունքներս էլ ավելի բուռն, բայց այնքան բան է այս տարիներին ասվել ու գրվել, որ լավաշ տեքստ գրելու կարիք չկա։

Միայն մի միտք է ինձ անընդհատ տանջում, հայ տղամարդու մի ամբողջ ոսկե սերունդ ոչնչացրեցին նիկոլ-աննա զույգն իրենց թիմակիցների հետ, Արցախը հանձնեցին, Հայաստանն էլ թրքացման են տանում:

Լավ, ո՞նց եղավ, որ սրանք աղճատեցին հայի հավաքական ուժն ու ո՞նց եղավ, որ նույն զոհվածների հարազատները հանդուրժում են, մի տեղ էլ գնում աննային գրկում, պաչում, նիկոլին էլ փրկիչ են անվանում։

Երեկ դիտում եմ Հայաստանի ամոթ ու խարան նիկոլ&աննայի նկարները Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ղեկավարների և նրանց կանանց հետ, տեսնում եմ աննայի ու նիկոլի դեմքին դաջված անսահման ուրախությունն ու ․․․ հարց տալիս․

պատկերացնո՞ւմ եք հազարավոր զոհված տղաների հոգիները վերևից ի՞նչ տառապանքի մեջ են։ Պատկերացնո՞ւմ եք տղաների հոգիները ինչ դժոխային տանջանքներ են տեսնում, իմանալով, որ մեռան նիկոլի ու աննայի ժպիտների համար։

Անպատիվ, անթասիբ, աղճատված իրականություն:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4069

Մեկնաբանություններ