Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

«Եթե «Արարատն» Արարատը միշտ իր հոգու մեջ չպահե, չի կրնա հաղթե»

«Եթե «Արարատն» Արարատը միշտ իր հոգու մեջ չպահե, չի կրնա հաղթե»
18.09.2025 | 11:32

- Ինչպե՞ս ես, Շիրազ:

- Մասիսի պես:

- Այսի՞նքն:

- Հավերժակա՛ն:

- Իսկ ինչպիսի՞ն է Մասիսը:

- Ինձ նման... մեծ:

- Ինչպե՞ս ես պատկերացնում աշխարհի վաղվա օրը:

- Աշխարհը հավերժ կապրի, ինչպես Մասիսը:

- Իսկ ո՞րն է հայ ժողովրդի հավերժության գրավականը:

- Հայ ժողովուրդը մեն- մենակ չի կրնա ապրի...

Մեր ազգը ախպեր ու ընգեր շատ է սիրել և շատ կսիրե: Սիսն առանց Մասիսի չի կրնա, ինչպես որ Լենինականս՝ առանց Արագածիս...

- Ինչու՞ են լենինականցիներն այդքան սրամիտ:

- Տեղները բարձր է. Աստծուն ավելի մոտ են։ Կգա ժամանակ, Մասիսին էլ կմոտենան: Դարը կլավանա:

- Որպես Մասիս և Արարատ սարի երգիչ՝ ի՞նչ կասես ՛ «Արարատ» թիմի մասին:

- Եթե «Արարատն» Արարատը միշտ իր հոգու մեջ չպահե, չի կրնա հաղթե...

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 4885

Մեկնաբանություններ