Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Չգիտեմ՝ կա՞ արդյոք հայերենում այսպիսի կերպարների անբարոյականությունը նկարագրող բառ

Չգիտեմ՝ կա՞ արդյոք հայերենում այսպիսի կերպարների անբարոյականությունը նկարագրող բառ
14.01.2026 | 12:24

Արամ Զավենովնան համբուրեց Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի աջը:

Այն նույն Կաթողիկոսի, ում Արամ Զավենովնան ու իր քաղաքական պապա նիկոլը համաորւմ են ռուսական ագենտ, ԿԳԲ-ի գործակալի եղբայր, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի առաջամարտիկ:

Այն նույն Վեհափառի, ում անունը իր աչքի առաջ զեղչվեց, երբ նիկոլը այցելեց կեղծ պատարագի:

Այն նույն Վեհափառի, ում հարազատ եղբայրը և եղբորորդին հիմա նստած են բանտում, Արամ Զավենովնայի կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանի դանոսի արդյունքում:

Ես չգիտեմ, կա՞ արդյոք հայերենում այսպիսի կերպարների անբարոյականությունը նկարագրող բառ:

Գերմաներենում կլինի:

Հաստատ:

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3228

Մեկնաբանություններ