Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր» է

Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր» է
18.02.2026 | 10:44

Խորհրդային Միությունը կազմալուծվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Մինչ այդ, ԽՍՀՄ-ը, որոշակի իմաստով, դեռ հզոր էր:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անմիջապես հետո Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված Խորհրդային բանակի հրամանատարությունը որոշեց այնտեղ ծառայող հայազգի զինվորականներին կարճատև արձակուրդ տրամադրել, որպեսզի վերջիններս այցելեն երկրաշարժի գոտում բնակվող հարազատներին, միգուցե` նրանց շիրիմներին: Եվ, ահա, հայազգի զինվորականները (գոնե` նրանց զգալի մասը) գնացին «արձակուրդ» և ... չվերադարձան: Պատկերացնու՞մ եք: ԽՍՀՄ-ի օրոք: Զինվորական մաս չվերադառնալն արժանապատիվ հրաժարականի նման մի բան էր:

Նոր Հայաստանում ամեն ինչ ձախողվում է: Բոլոր ոլորտները: Դա էլ մի կողմ: 2020 թվականի կապիտուլյացիա, տարածքների կորուստ, հսկայական պարտքեր, աղքատություն, իրավական «բեսպրեդել» ... Եվ այս պայմաններում քաղաքական հայտարարությամբ ոչ մի հրաժարական չկա: 2018 թվականից սկսած չկա որևէ երևելի, բարձրաստիճան պաշտոնյա, որը քաղաքական մոտիվներով հրապարակավ հրաժարական ներկայացրած լիներ:

Կասեք` հասարակ զինվորներին քաղաքական պաշտոնյաների հետ համեմատելը սխալ է:

Կասեմ` եթե Նոր Հայաստանում այսօրինակ քաղաքական պաշտոնյաներ ունենք, ապա պատկերացնու՞մ եք հասարակ զինվորների խեղճությունը:

Կասեք` ինչու՞ է այդպես:

Կասեմ` միգուցե Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է կամ Նոր Հայաստանում արժանապատիվ մարդկանց դեֆիցիտ է:

Թեպետ, Միխայիլ Գորբաչովն այդքան էլ դիկտատոր չէր, իսկ դեֆիցիտի մասին ինքներդ դատեք:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ