ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Բավական է մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել

Բավական է մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել
10.06.2026 | 12:16

Մանդատներից հրաժարվելը ոչ մի ճգնաժամ չի կարող առաջացնել:

Վրաստանում էլ ընդդիմադիր ուժերը, որոնցից մեկն էլ կոչվում էր «ՈՒժեղ Վրաստան», չընդունեցին ընտրությունների արդյունքները, հայտարարեցին, որ տեղի են ունեցել մասսայական ընտրակեղծիքներ, իշխանությունը կիրառել է ադմինիստրատիվ ռեսուրսներ ու ռեպրեսիաներ և հրաժարվեցին մանդատներից:

Հրաժարվեցին: Հետո՞...

Հետո ոչինչ էլ տեղի չունեցավ:

Բացարձակ ոչ մի արտառոց բան։

Վրացական խորհրդարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Պարզապես մանդատներից հրաժարված երեք քաղաքական ուժերն ինքնակամ դարձան քաղաքական դիակ։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11744

Մեկնաբանություններ