ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում

Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում
26.07.2026 | 12:26

Վաղուց այն տպավորությունն է, որ «Հայկական ժամանակը» «բարենորգվելով» լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»։ Ասես բոլոր խոսողների սցենարիստը նույն մարդն է, իսկ բառապաշարը վերցված է մեկ ընդհանուր՝ վաղուց մաշված պահոցից։

Այս անգամ խոսափողը տրամադրվել է սույն պարոնին, որը, կարծես, որոշել է, թե «արվեստագետ» կոչումը բավարար արտոնագիր է՝ Եկեղեցու հասցեին հերյուրանք, կեղծիք ու բամբասանք հնչեցնելու համար՝ իրեն բնորոշ անպարկեշտ ու գռեհիկ մեկնաբանություններով հանդերձ։

Կարելի էր բացատրել, թե ինչ են նշանակում «ուղղափառ», «կաթողիկե» և «առաքելական» հասկացությունները։ Բայց բացատրությունն իմաստ ունի այնտեղ, որտեղ մարդը եկել է հասկանալու, ոչ թե եթերային ձևաչափով վերարտադրելու մոտակա գինետան սեղանի շուրջ ծնված հերթական ցնդաբանությունը։

Եվ խնդիրն ամենևին խելքի պակասը չէ։ Պարզապես սթափ դատողության նշույլ գտնելն այս խոսքի մեջ նույնքան դժվար է, որքան՝ փաստը «Հայկական ժամանակի» եթերներում։

Ի վերջո, սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում, գռեհկությունը՝ համարձակություն, իսկ արվեստագետի կենսագրությունը՝ անպատասխանատվության ինդուլգենցիա։

Խոսափողը կարող է ուժեղացնել ձայնը, բայց, ավաղ, չի կարող մեծացնել ասվածի արժեքը:

Տեր Զարեհ քահանա ԱՇՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 200

Մեկնաբանություններ