«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մեծ Բրիտանիան ստիպված է լինելու հաշտվել երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված ստատուս-քվոյի հետ, նույնիսկ, եթե այդ գինն արժենա երրորդ աշխարհամարտ

Մեծ Բրիտանիան ստիպված է լինելու հաշտվել երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված ստատուս-քվոյի հետ, նույնիսկ, եթե այդ գինն արժենա երրորդ աշխարհամարտ
05.11.2026 | 16:48

Հանրապետական Աննա Պաուլինան բացահայտ խոսում է իրական գեոքաղաքական պայքարի մասին (այս թեմայով խոսել եմ բազմիցս), որն իրականում ընթանում է պաշտոնական Վաշինգտոնի և Լոնդոնի միջև։

«Չինաստանի Կոմունիստական Կուսակցությունը ֆինանսավորում է Դեմոկրական Կուսակցությանը» այլ երկրների շահերի սպասարկման համար։

Աշխարհաքաղաքական ճարտարապետության մայրաքաղաքը պաշտոնական Լոնդոնն է, որը չի համակերպվում ԱՄՆ հեգեմոնիայի հետ՝ սկսած 1944-ից, և փորձում է իր երբեմնի «ոխերիմ բարեկամի»՝ Չինաստանի հետ ծնկի բերել և՛ ՌԴ-ին, և՛ ԱՄՆ-ին՝ ապահովելով, մի կողմից, ֆինանսական ավարը, մյուս կողմից՝ անծայրածիր ռեսուրսները։

Ժամանակի ընթացքում Շրյոդերի, Շիրակի, Բուշ Կրտսերի նման առաջնորդներին փոխարինելով (մեդիա մանիպուլյացիայի և ֆինանսների հարց է) Մերցով, Մակրոնով կամ Օբամայով՝ բրիտանացիները կարողացան համոզել եվրոպական մայրաքաղաքներին՝ քաղաքական ավար դառնալ հենց իրենց, իսկ տնտեսական ավար՝ չինացիների համար։ 2020-ին, խլելով հաղթանակն ամերիկացիներից, չին-բրիտանական տանդեմը գողացավ հաղթանակը նախագահ Թրամփից, և ՌԴ նախագահը միայնակ մնաց գլոբալիստների դեմ՝ սպասելով իր կոլեգայի վերադարձին։

Տիրապետելով քաղաքական արվեստի հազարամյա նրբություններին (մամուլ, քաղաքական հնարքներ, մանիպուլյացիա)՝ պաշտոնական Լոնդոնն օգտագործում է չինական ռեսուրսները՝ ծնկի բերելու ՌԴ-ԱՄՆ տանդեմը։

Միևնույն է չինացիները զուտ տնտեսական գործոն են, իսկ ԵՄ-ն՝ շուկա չինական տնտեսական փուչիկը փչելու համար (եվրոպական բազմաթիվ ընկերություններ տեղափոխվեցին Չինաստան՝ ավտոմատ կերպով զրկելով ԵՄ-ին տնտեսական սուվերենիտետից). քաղաքական միտքն ու գեոքաղաքական անսահման հնարավորություններն էլ մնում են Լոնդոնում, սակայն առավել քան վստահ եմ, որ պաշտոնական Կրեմլի՝ մոտ օրերս ուժեղացող ճնշումն ուկրաինական ճակատում ստիպելու են եվրոպական մայրաքաղաքներին ընդվզել գլոբալիստների դեմ, այլապես ճնշումը կահագնանա՝ ընդհուպ մինչև ՌԴ-Եվրոպա լայնամասշտաբ պատերազմ։

Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակից հետո թվում է, թե դժվարին իրավիճակում է հայտնվել Նեթանյահուն, սակայն այս անգամ Իսրայելը օգնություն կստանա ՌԴ-ից՝ սանձելու գլոբալիստների մյուս ֆինանսական աղբյուր հանդիսացող Մերձավոր Արևելքն ու Իրանը։

Իսրայելի դերը կարևոր է նաև բրիտանացիների ավանդական դաշնակցի՝ ծավալապաշտական նկրտումներով հայտնի Թուրքիայի ախորժակը զսպելու համար, որը, կարծես թե, օգտվում է ՌԴ-ի զբաղվածությունից և փորձում թելադրողի դիրքերից հանդես գալ Հարավային Կովկասում (դեռ լավ է, որ Նեթանյահուն Ադրբեջանով պայքար է մղում և՛ Թուրքիայի և՛ Իրանի դեմ)։

Անկախ իրավիճակի այս կամ այն կերպ հանգուցալուծումից՝ շարունակում եմ պնդել, որ «Անքորիջի» այլընտրանքը մարդկանց համար ռոբոտացումն ու սոցիալ-կոմունիստական կարգերի հաստատումն են։

Պաշտոնական Վաշինգտոնն ու Կրեմլը միանշանակ հաղթելու են Լոնդոն-Պեկին դուետին՝ անգամ եթե գինը լինի ռուսական զորքերի հերթական պարը ԵՄ անդամ որևէ պետության մայրաքաղաքում. այս անգամ արդեն նախկինի պես հնարավոր է չլսեն բրիտանացիների հորդորն ու արշավեն մինչև Թուրքիա (Ստալինը կասեցրեց թուրքական արշավանքը տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով, իսկ ՌԴ-ն այժմ լուծել է պարենային անվտանգության խնդիրը՝ մեծ պատերազմի նախապատրաստվելով)։

ԽՍՀՄ փլուզումից հետո Մեծ Բրիտանիան փորձում է վերակագնել իր դիրքերը, կարծելով, որ կրկին կդառնա աշխարհաքաղաքական հեգեմոն, սակայն ՌԴ-ն, ԱՄՆ-ի օգնությամբ, կրկին հաղթանակ է տանելու ռազմական ճակատում։

Բոլորը քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ՌԴ ուղիղ փոխհարաբերությունները և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում մի քանի քայլ հետ են թողնելու մահմեդականության տարածմամբ, հոգեորսությամբ զբաղված տարբեր կրոնական կազմակերությունների, տրանսգենդերիզմի, դեմոկրատիայի և այլ քաղաքական փաթեթավորման գործիքակազմով հասարակությանը մոլորեցնող գլոբալիստներին։

«Կորոնավիրուս» կոչված պրոեկտով հասարակության ռեակցիան ստուգող խմբակը պարտություն է կրելու՝ չկարողանալով հումանոիդ ռասայից կերտել կիսառոբոտներ (AI-ով կառավարվող մարդիկ կամ գոնե մարդկային վարքը՝ կախված առօրյա անելիքներից ու կառավարություններից պարտադրված ապրելակերպից)։

Այս ընթացքում ակտիվորեն թալանվում էր նաև ԱՄՆ-ը, քանի որ դրածո նախագահ Բայդենն ակտիվորեն ֆինանսավորում էր կորոնաբլեֆի ժամանակ նպաստ ստացող ամերիկացաիներին (իսկ ովքեր ավելի խելացի էին՝ գողանում էին պետությունից). դեղագործական ընկերությունները տրիլիոնների շահույթ ստացան այս ընթացքում։

Կորոնաբլեֆի ժամանակ ԱՄՆ-ից տեղի ունեցած կապիտալի ահռելի արտահոսքն էր պատճառը, որ ԱՄՆ տնտեսությունը դանդաղ է կայունանում նախագահ Թրամփի օրոք (օրինակ, Սաուդյան Արաբիան շարունակում է ներդրումներն ԱՄՆ-ում, իսկ նավթը վաճառում է հենց ԱՄՆ դոլարով՝ չինական յուանի փոխարեն)։

Համաձայնեք, որ լավ մեթոդ է՝ մարդկանց դանդաղ վարժեցնելը առանց աշխատանքի վարձատրության, ինչն ապագայում արդեն, արհեստական բանականության «պատշաճ» կիրառումից հետո, կստրկացներ մնացյալ ողջ մնացածներին (ովքեր կխուսափեին պատվաստումից)։

Իհարկե լավ էր մշակված, որ BRICS կոչված արհեստական օրակարգով առաջին հերթին ծնկի էր գալու պատերազմից տնտեսապես հյուծված ՌԴ-ն, իսկ ԱՄՆ դոլարը զիջելու էր դիրքերը՝ նավթից ստացված դոլարային հասույթը ԱՄՆ տնտեսության փոխարեն այլ երկրներում ներդնելով (սա դասական կողոպուտ է)։

Հենց սա էր պատճառը, որ Սի Ծինպինի՝ 2015-ին Լոնդոն այցելությունից հետո ԱՄՆ-ում նախագահ դարձավ Դոնալդ Թրամփն, ու սկսվեց համաշխարհային մեդիայի վայնասունը, թե ՌԴ-ն է օգնել Թրամփին. հարց է առաջանում՝ ի՞նչ աներ, վերադարձներ հեգեմոնիան Անգլիային և քանդվե՞ր։

ԱՄՆ ազգային էլիտան Հանրապետական վարչախմբի կողքին է, ինչքան էլ տրիլիոնների տիրապետող գլոբալիստները փորձեն խանգարել նախագահ Պուտինի հետ իրենց պլանները ձախողող նախագահ Թրամփին։

Ուկրաինական պատերազմը բխում է հենց չին-բրիտանական զույգի շահերից, և սա է պատճառը, որ Եվրոպան համառորեն դիմանում էր երկու տարի առանց ԱՄՆ-ի, որպեսզի գցեր նախագահ Թրամփի վարկանիշը՝ հասարակությանը ներկայացնելով վերջինիս անզորությունը պատերազմը դադարեցնելու գործում, մինչև միջանկյալ ընտրություններ (քաղաքական հնարք է ընդամենը)։

Բրիտանացիները չեն հաշտվում Յալթա-Պոտսդամի արդյունքների հետ, քանի որ այն ժամանակ Ուինսթոն Չերչիլը ստիպված եղավ համաշխարհային հեգեմոնիայի թագը հանձնել Ռուզվելտին, ապա՝ Թրումենին։

Գաղափարական տեսանկյունից այս պայքարը կարելի է կոչել մարդկանց ազատության համար մղվող պայքար։

Հ.Գ. Մեծ Բրիտանիան ստիպված է լինելու հաշտվել երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված ստատուս-քվոյի հետ (գերիշխող ԱՄՆ-ի գործընկերը ՌԴ-ն է)՝ անգամ եթե այդ գինն արժենա երրորդ աշխարհամարտ։

Washington DC and Kremlin will dismantle the globalist elite.

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ