Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
ԱՄՆ-Իրան. այս խաղում Իրանին հարվածելը նամերիկացիների վերջնական նպատա՞կ է, թե՞ միջոց:
Այն, որ ԱՄՆ-ը ու Իրանը շատ խորքային հարաբերությունների մեջ են, դրանում որևէ կասկած չունեմ: Եթե ամերիկացիները ցանկանային Իրանը արժանացնել Իրաքի ճակատագրին, վաղուց դա արած կլինեին: Ուրեմն, Իրանը ամերիկյան քաղաքականության մեջ ավելի մեծ ակտիվ է, որը ամերիկացիները հենց այնպես չեն փչացնի...