Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հռոմի ներկա և նախկին Պապերը հանդիպեցին

Հռոմի ներկա և նախկին Պապերը հանդիպեցին
23.03.2013 | 20:42

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր հանդիպել է իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի հետ։ Այս հանդիպումն աննախադեպ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ։ Նախկին և ներկա Պապերի հանդիպման մասին տեղեկություններ չկան, քանի որ, որպես կանոն, կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարն ընտրվում է իր նախորդի մահվանից հետո։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ուղղաթիռով ժամանել է պապական «Կաստելհանդոլֆո» ամառանոց և հանդիպել Բենեդիկտոս 16-րդին, ով այժմ պատվավոր պոնտիֆիկոսի կոչում ունի։ Զրույցից հետո Ֆրանցիսկոսը և Բենեդիկտոս 16-րդ-ը կճաշեն:

Դիտվել է՝ 5258

Մեկնաբանություններ