Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Օրվա խորհրդին առնչվող ոչ մի ակնարկ չհնչեց

Օրվա խորհրդին առնչվող ոչ մի ակնարկ չհնչեց
19.09.2024 | 12:34

Ճակատագրի հեգնանքով այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստն էր, երևի այստեղ որոշակի միստիկա կար, որպեսզի ևս մեկ անգամ ապացուցվի թրքահպատակ իշխանության իրական դեմքը։

Երբ Նիկոլը մտավ նիստերի դահլիճ, այնտեղ գտնվողները, երկրորդ դասարանցու կարգապահությամբ, ոտքի կանգնեցին, սակայն օրվա խորհրդի՝ Արցախի ու արցախահայության հետ կապված ոչ մի անդրադարձ ու ակնարկ չհնչեց, ինչպես և կանխատեսում էի։

Դրա փոխարեն նիստը հեղեղված էր տիեզերական լաբորատորիաների, ինժեներական քաղաքի, տեսչական մարմինների հրդեհային անվտանգության մասին դատարկաբանություններով ու պայթած թեմաներով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6885

Մեկնաբանություններ