ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.07.2025 | 22:00
Դու, որ եկել ես մարդկային ոգին
Փրկելու, ոչ թե կորցնելու համար,
Փրկիր Քո ժողովրդին
Ամենաառատ Քո ողորմությամբ,
Զիդու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին,
Գոյության բոլոր տարերքների մեջ,
Աշխարհի բոլոր եզրածագերում,
Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ Քեզ Սուրբ Հոգուդ ու Հորդ հետ փա՜ռք
հավիտյանս, ամեն։
ՆԱՐԵԿ
Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ