«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Բարգավաճումի գաղտնիքը

Բարգավաճումի գաղտնիքը
01.10.2026 | 00:01


Հոկտեմբերի 1

«Դու’ք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,
ինչո”վ այն կաղվի, այլ միայն դուրս կթափվի
և մարդկանց ոտքի կոխան կլինի»
(Մատթեոս 5. 13)։

«Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել
եք երկրի չորս ծագերից» (Ես. թե. 22):

Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի փրկվեք: Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքներից:
Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ սպառնա ձեզ, ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք, ձեր կամ այլոց համար, Ինձ դիմեք: Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից: ՈՒղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք:
Հիշեք` Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով:
Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի: Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով` զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ: Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում: ՈՒստի վստահեք Ինձ ու թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:
ՈՒրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են: Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր առատության` Քանանի երկիրը:
Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ