«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.10.2026 | 00:03

Դարձի՛ր, Տէ՛ր, Քո բարկութիւնից,
անցկացրո՛ւ Քո ցասումը մեզանից.
մեղա՛ Քեզ, Տէ՛ր, քավի՛ր մեր մեղքերը։
Ամէ՜ն։
Աղոթք զղջման և ապաշխարության
Աղաչո՛ւմ ենք, Տէ՛ր,
շնորհի՛ր մեզ ապաշխարութիւն,
քավի՛ր մեր մեղքերը։
Փա՜ռք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ.
այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից։
Ամէ՛ն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ