ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

«Ես եմ ապահովել ընտրագրավը, ոչ թե իշխանությունները»

«Ես եմ ապահովել ընտրագրավը, ոչ թե իշխանությունները»
08.01.2013 | 16:58

Պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք իշխանություններն են աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրագրավը վճարելու հարցում, վերջինս ասաց, «Սուտ են այդ խոսակցությունները, ես եմ ապահովել ընտրագրավը: Հայաստանի քաղաքացիներից կհավաքագրվի 100 մլն դրամը , որով և քարոզարշավ կիրականացվի: Օրենքի պահանջը` չծախսել 100 միլիոնից ավել դրամ, պահպանելու ենք»:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով, իր մրցակցությունը Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի դեմ չէ , նրա պայքարի հիմնական նպատակը
գործող իշխանությանը «ջարդելն» է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3452

Մեկնաբանություններ