Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Այսօր Արամներ են զոհվել՝ հանուն ձեզ, հանուն նրանց լռե՛ք, գոնե այսօր․․․

Այսօր Արամներ են զոհվել՝ հանուն ձեզ, հանուն նրանց լռե՛ք, գոնե այսօր․․․
05.09.2023 | 13:45

«Վիրավոր, արնաքամ ընկերս խնդրեց, որ զանգեմ իր սիրած աղջկան։

Ասացի՝ անհնար է, էստեղ կապ չկա։

Խնդրեց, որ իրեն քարշ տալով տանեմ թմբի վրա, այդտեղ մեկ գիծ կապ էր բերում։

Մի պահ սառած նայեցի նրա արնաշաղաղ դեմքին ու իմ վիրավոր ոտքին և սկսեցի քաշել, հրել, ցավացնել՝ հանուն մեկ զանգի։

Հասանք թմբի մոտ: Արամը գիտակցությունը գնալով կորցնում էր, կամաց աչքերը փակում։

Հեռախոսը դրեցի ափի մեջ, գոռալով ասացի՝ բա՛ց աչքերդ, հասել ենք, զանգի՛։

Լուռ հավաքեց համարը:

Աղջիկը վերցրեց ու ասաց՝ հետո կզանգեմ, հիմա խոսելը հարմար չի։

«Հետո»-ն Արամի համար չեկավ»․․․

Եռաբլուրում հանդիպեցի Արամի ընկերոջը: Արամի շիրմաքարի մոտ՝ ձեռնափայտին հենված։

Հենց նա պատմեց ինձ այս պատմությունը։

ՈՒ երբ կմեղադրեք Արամի սիրած աղջկան, հիշե՛ք, որ դուք այսօր գնացել եք համերգ կամ ապրել եք ձեր առօրյա կյանքով։

Այսօր Արամներ են զոհվել՝ հանուն ձեզ, հանուն նրանց լռե՛ք, գոնե այսօր․․․

Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 8001

Մեկնաբանություններ