Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է

Պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է
06.06.2025 | 16:24

Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ:

Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչպիսի միջամտությամբ են նրանք հատել առաջնագիծը:

Մոտեցումը, որը դրված է նոր առաջնագծի տեղակայման հիմքում, տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ քաղաքակիրթ հարևան է, այլ ոչ թե մեզ հետ չավարտված պատերազմում գտնվող և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ դրսևորող Ադրբեջանը:

Չեմ ուզում դիրքային մի շարք առանձնահատկությունները դետալային քննարկման դնել, սակայն սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, ով առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3542

Մեկնաբանություններ