Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Այս թուլամորթից ազատվելու ժամն է եկել

Այս թուլամորթից ազատվելու ժամն է եկել
19.04.2026 | 18:14

Սիրելի ժողովուրդ, իմ սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ծանոթ և անծանոթ բարեկամներ, իմ թանկարժեք հայ մարդ ու Հայաստանի քաղաքացիներ:

Չընկճվեք: Չպարտված, չսխալված պետություններ ու ազգեր չկան։ Մենք տաղանդավոր, ուժեղ, աշխատասեր, ինքնաբավ, ձեռներեց, հերոս ժողովուրդ ենք։ Մենք` ավելի խոր անդունդներից ենք վեր բարձրացել ու, հազարամյակների տառապանք հատելով, քայլել ենք առաջ, շտկել ենք մեր ուսերը ու ապրել ենք արժանապատվորեն։ Հիմա էլ նույն վերելքն ենք ապրելու, եթե զգանք իրար, ձեռք մեկնենք մեկս մեկու ու միասին բարձրանանք։ Ես Ձեզանով հպարտանում եմ, յուրաքանչյուրովդ` հիանում, և երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այն դավաճանությունը, ինչի միջով մենք անցանք, կարող էր իսպառ ոչնչացնել մեզ, կարող էր կոտրել մեր մեջքը, սակայն մեր ժողովրդի իմաստուն վարքն ու ապրածի փորձը առիթ են տալիս մեզ նորից ոտքի ելնելու։

Մենք մեր կյանքում ոչ մի ազգի ներկայացուցչի չենք զիջում։ Անհատական մրցակցության մեջ կհաղթենք բոլորին, հրեա լինի, թե չին, ռուս լինի, թե թուրք, եվրոպացի լինի, թե ամերիկացի։ Սակայն հավաքական դաշտում է, որ պարտվում ենք, ապավինում օտարին, հավատում հեքիաթների։ Հիմա եկել է այսօրվա ստախոսից ազատվելու ժամը։ Ես չգիտեմ, թե ում եք ընտրելու, բայց ընտրության գնալն անհրաժեշտ է և առաջին քայլը որ պիտի անեք` անմիջապես աղբարկղ նետեք Նիկոլին և նրա թիմին: Որովհետև, միայն այս դեպքում է, որ ընտրություններն իմաստ կունենան: Որովհետև այս մարդը, իր քաղաքական թիմով, մարմնավորում է մեր վատթարագույն հատկանիշներն ու մեր անկումը, մեր պարտությունն ու ինքնախարազանումը, մեր մասնատումն ու երկպառակությունը: Որովհետև նա մենակ չի գալիս իշխանության։ Այս դևը ևս երկու գլուխ ունի։ Ալիևն ու Էրդողանն են նրա թիկունքում թաքնված։ Նիկոլին ընտրել` նշանակում է շարունակել պարտությունն ու շարունակել տալ, փոքրանալ։ Տալ Սյունի՞քը, Տավու՞շը, Սևանն ու դառնալ քաղաք-պետությու՞ն։ Սա է մեր ապագան այս գեհենի հետ։ Եթե վերարտադրելու ենք սրան, վերանալու ենք որպես պետություն ու անհետանալու ենք` գնչուացած։ Մենք այնքան շատ ենք կորցրել, որ եկել է վերջակետ դնելու, վերադառնալու, ինքներս մեր շուրջ ժողովվելու, իրար սիրելու ու բարձրացնելու ժամանակը։ Ժամանակակից աշխարհը թուլամորթներին չի սիրում։ Այս թուլամորթից ազատվելու ժամն է եկել։ Ես հավատում եմ մեր հոգու և ոգու հանճարին։ Ես տեսնում եմ վեր բարձրանալու ճանապարհը, սակայն առաջին քայլը` պարտության վերքերից ապաքինվելն Է, այսինքն` սրանից ազատվելը։

Դավիթ Վանյան

ԴեպիԱրարատ

Դիտվել է՝ 4160

Մեկնաբանություններ