«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Այսօր նորից կռիվ էր ու ընթացավ հայի օրրան` Արցախի հանձնումը թշնամուն

Այսօր նորից կռիվ էր ու ընթացավ հայի օրրան` Արցախի հանձնումը թշնամուն
19.09.2024 | 14:38

Անցած տարի նույն այս օրը Արցախից 2020 թվականի պատերազմից չվախեցած ու հողը չլքած հարյուրավոր տղաների սպանեցին, որոնցից շատերին անձամբ ճանաչում էի և նույնիսկ բլոկադայի ժամանակ հետները կապ պահում։

Նրանցից ոչ մեկին չեմ մոռացել, չեմ էլ մոռանա;

Նրանց վերացրեցին, արցախցի հազարավոր երեխաների էլ:

Արցախցուն անհող ու անտուն թողեցին։

Հային իր բնօրրանից խաբեցին, սպառնացին, բռնի տեղահանեցին:

Այս լուսանկարներում պատկերված են այդ օրերին Չարեքտարի, Գետավանի փրկված երեխաներն ու կանայք։

Գիտեմ, գրեթե բոլոր նախկին, ներկա, կամ «ընդդիմադիր» քաղաքական ուժերը, «մտավորականները», «բիզնեսմեններն» ընդունել են Արցախը հանձնած, Հայաստանը ծնկի բերած Նիկոլ&Աննա հայատյաց զույգին։

Բոլորն էլ ընդունել են, որ իրենք նախկին թալանչի են ու կոռումպացված։ Բոլորն ընդունել են, որ իրենք տղամարդ չեն, իսկ միակ տղամարդը նիկոլն է ու ... աննան։

Մի խոսքով սրանք հանձնվել են տականքին ու հետը լեզու են փորձում գտնել, իրենք իրենց համոզելով, թե իրենց «հացը» Նիկոլը չի կտրի։

Դե ուրեմն հայ ժողովուրդը ձեզ ասելիք չունի. սեղմեք այդ զույգի ձեռքը, ընդունեք նրանց ձեր տանիքի տակ, քստմնեք ...հանուն ոչնչի։

Մեկ է ձեզ վրա ոչ թուքումուր կազդի, ոչ էլ ամոթանքը։ Ձեր կուռքը փողն է ու հորինված պատճառաբանությունները, որ շարունակեք ձեր ունեցվածքը կառավարել։

Բայց ոչինչ ու ոչ մեկը հավերժ չեն:

Ափսոս էին տղաները:

...Ափսոս նաև սկզբունքային, հավատարիմ, ազնիվ ու խելամիտ հայի տեսակը, որ ձեր նման ոսկորի մեռած բորենիներին հանդուրժեցինք ու ժամանակին չ...

Հազար ափսոս դրախտ Արցախն ու մեր Հայկական լեռնաշխարհը, որ մաս - մաս տակսնք հայի տեսակը հանձնում ու հանձնում է։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6455

Մեկնաբանություններ