ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ժողովրդավարությունը չափվում է նաև այն պահին, երբ քննադատներն են ձերբակալվում

Ժողովրդավարությունը չափվում է նաև այն պահին, երբ քննադատներն են ձերբակալվում
10.07.2025 | 14:39

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի այսօրվա հայտարարությունը չի կարելի անտեսել։

Նա խորապես մտահոգված է Հայաստանում ընդդիմադիրների՝ այդ թվում Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ձերբակալություններով։

Կոնգրեսական Շերմանը հիշեցնում է՝ Հայաստանի և Ամերիկայի հարաբերությունները կառուցված են ժողովրդավարության և ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ ընդհանուր նվիրվածության վրա։ Այդ մտահոգությունները նա արդեն փոխանցել է Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին։

Այսպիսի հայտարարությունները մեր երկրի համար լուրջ ազդակ են՝ կանգ առնելու, խորհելու և հստակ տարբերակելու, թե որտեղ է ավարտվում պետության իրավունքը և սկսվում է մարդու՝ ազատ կարծիքի, խղճի ու հավատքի իրավունքը։

Ոչ ոք չի շահում, երբ ձերբակալվում են խղճով մտածող մարդիկ։

Ժողովրդավարությունը փորձության մեջ չի դրվում միայն ընտրությունների օրը։

Մարի Գ.

Դիտվել է՝ 4744

Մեկնաբանություններ