Հիշում եմ՝ ոնց էին աննան ու նիկոլը «Հայկական ժամանակ» թերթում այս, կամ այն պաշտոնյաների, բիզնեսմենների վրա «կոմպրոմատներ» հավաքում։
Դրա մի վառ օրինակը պատմել եմ. աննան Առողջապահության նախարարի մամլո խոսնակ, օղորմածիկ Ռուսլանա Ասիլովնային էր գրեթե ամեն օր զանգում, որ «ուծեչկեք» տա։
Մի անգամ էլ, նման «ուծեչկեքի» հետևանքում ՀԺ- ն տպեց նյութ նախարար Նորայր Դավիդյանցի վրա։ Իբր Նորայր Ռաֆայելիչը իր տարեդարձը գիշերային ակումբում էր նշել։
Ոչ մի վատ կրիմինալ չկար դրա մեջ, եթե նույնիսկ իրականում պ-ն նախարարը նշած լիներ իր ծնունդը որևիցե ակումբում, բա՞յց...
Այդ ժամանակվա Առողջապահության նախարարն արդեն տարիքով մարդ էր ու շատ վատ էր տարել, որ իր մասին նման բան են տարածել։ Պնդում էր, որ սուտ են գրել։
Ռուսլանա Ասիլովնային էլ նախարարը խնդրեց հերքում պահանջել։
Բնականաբար, մի բուկետ ու ծրարից հետո ՀԺ- ն գրեց, որ իրենց տպած լղոզված նկարում Նորայր Ռաֆայելիչը չէր, այլ իր նման մեկը, հերքումը տպեցին։
Ասածս այն է, որ նիկոլն ու աննան միշտ աշխատել են նման ոճով. շանտաժ են արել, դիմացը ստացել կամ փող, կամ սպիտակ նիվա։
Այն, որ նիկոլն ու աննան շանտաժով են փող աշխատում, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ է հաստատել։
Ցավոք, և՛ նա, և՛ շատ-շատերը գերադասել են փող տալ ՀԺ-ի էջերում իրենց «մանկահասակ երեխաների» մասին նյութ չտպելու ու ընդհանրապես իրենց վերաբերյալ նյութերով չհայտնվելու համար։
ՈՒ նման փողով «ատկուպիծսյա» անելը էս կեղտերին աճեցրեց այնքան, որ հիմա բոլորիս են տեռորի ենթարկում։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ