ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ելքը զուգահեռ իշխանությունն է

Ելքը զուգահեռ իշխանությունն է
05.04.2013 | 19:18

«Մինչև օրս բոլոր ընդդիմադիր ուժերը գործել են միանման, հույսեր փայփայելով ՍԴ-ից: Բացասական պատասխան ստանալուց հետո փորձել են ժողովրդի ընդդիմությունն արտահայտել փողոցում, առանց կազմակերպելու ու վերջում չեն կարողացել խուսափել բախումներից»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը` հավելելով, որ, աչքի տակ ունենալով մարտի մեկը, նման ճանապարհով գնալը «անխոհեմություն է»: Զարգացումները փակուղուց դուրս բերելու համար բանախոսը տեսնում է մեկ ճանապարհ` օր առաջ լծվել զուգահեռ իշխանություն ձևավորելու գործին:
Անդրադառնալով նախագահի երդմնակալության արարողությանը, Սեֆիլյանն ընդգծեց. «Այդ օրը պետք է լինի ինքնակազմակերպման սկիզբ, ինչքան շատ լինի ներկայություն, այնքան ընդհանուր գործը կհեշտանա»: Նա նաև տեղեկացրել է, որ իրենց ծրագիրն են ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, որը ելքեր է նախանշում ստեղծված իրավիճակից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ