Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նոր արագաչափեր`Հայաստանի ավտոճանապարհներին

Նոր արագաչափեր`Հայաստանի ավտոճանապարհներին
16.07.2013 | 18:17

Այսօրվանից Հայաստանի ավտոճանապարհներին գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր:Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը: Տեղադրված արագաչափերը գործարկվելու են հետևյալ վայրերում.

«Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով: Այստեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է:

«Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

«Հ-15 Արմավիր–Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ