Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հնդկաստանը որոնողական սարք է բաց թողել դեպի Մարս

Հնդկաստանը որոնողական սարք է բաց թողել դեպի Մարս
10.11.2013 | 12:43

Այն կհասնի Կարմիր մոլորակի ուղեծիր 300 օրից, 2014 թվականի սեպտեմբերին:

Օրեր առաջ Հնդկաստանն առաջին անգամ իր պատմության մեջ դեպի Մարս բաց է թողել MSK «Մանգալյան»- տիեզերանավ-ապարատը` առանց օդաչուի: Օգտագործվել է PSLV հրթիռը, որը պատրաստվել է Հնդկաստանի տիեզերական գործակալության կողմից:.

Ինչպես նախատեսվում է, սարքը Կարմիր մոլորակի ուղեծիր կհասնի 300 օր հետո` 2014 թ սեպտեմբերին: Նա կուսումնասիրի Մարսը և կզբաղվի որոնողական աշխատանքներով` գտնելու ապացուցներ, որ այնտեղ ինչ-որ ժամանակ եղել են կյանքի համար նպաստավոր պայմաններ:

Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին NASA «հետաքրքրություն» ռոբոտ-սարքը անվտանգ հասել է Մարս և սկսել ուսումնասիրել նրա մակերեսի GALE խառնարանը:

Սարքի բաց թողնման հիմնական նպատակը` գտնել այնտեղ կյանքի հետքեր, առավելագույնը` մարսեցիներ, նվազագույնը` գոնե որոշ բակտերիաներ: Մինչդեռ ոչ մեկին, ոչ էլ մյուսին, «հետաքրքրությունը» դեռ չի հանդիպել: Միայն հայտնաբերել են նշաններ, որոնք ցույց են տալիս, որ Մարսը ժամանակին բնակեցված է եղել:

ՀասմիկՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ