Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դաշնայնացման կողմնակիցները հրաժարվել են Խարկովի հանրաքվեից

Դաշնայնացման կողմնակիցները հրաժարվել են Խարկովի հանրաքվեից
11.05.2014 | 13:20

ՈՒկրաինայի դաշնայնացման կողմնակիցները հրաժարվել են մայիսի 11-ին Խարկովում նշանակված հանրաքվեից: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է դաշնայնացման կողմնակից «Հարավ-Արևելք» շարժման համակարգող խորհրդի անդամ Յուրի Ապուխտինը:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ