Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Երկու կարծիք մի հարցի շուրջ

Երկու կարծիք մի հարցի շուրջ
25.05.2014 | 12:16

Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու հարցը եզրափակիչ փուլում է: «Մաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաև հասցեական աշխատանք մեր գործարարների և արտերկրյա ներդրողների հետ»,- ասել է Սարգսյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը և հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս միությանը կմիանա նաև Հայաստանը:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ