ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Ամեն ինչ հնարավոր է»

«Ամեն ինչ հնարավոր է»
17.10.2014 | 01:13

ԱԺ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը մի քանի ամիս է, ինչ աշխատում է, սակայն դեռևս չի ասվել, թե աշխատանքները որ փուլում են։ Այդ բացը լրացնելու նպատակով նշված հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻՆ հարցրինք՝ ի՞նչ փուլում են աշխատանքները։


-Ինչպե՞ս ասեմ, որ փուլում են, աշխատում ենք։
-Կարո՞ղ եք հանրությանը ինչ-որ բան ներկայացնել։
-Դեռ ոչ։ Մինչև տարեվերջ ժամանակ ունենք, քանի որ խորհրդարանը ժամկետ է սահմանել տարեվերջը։
-Հնարավո՞ր է՝ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ սակագնի բարձրացման, գազի որակի և այլ խնդիրներ գոյություն չունեն։
-Ամեն ինչ հնարավոր է, չեն բացառվում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։
-Այս պահին ուսումնասիրություններն ինչի՞ մասին են վկայում՝ բնակչության բողոքներն արդարացվա՞ծ են։
-Այս հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե բնակչության բողոքների, այլ ԱԺ-ի մեծամասնության մեջ ձևավորված որոշ կարծիքների հիման վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ. -Հիշեցնենք, որ ԱԺ-ի «մեծամասնության մեջ եղած որոշ կարծիքները», որոնց մասին հիշատակեց Գարեգին Նուշիկյանը, ձևավորվեցին ժողովրդի դժգոհության ալիքի վրա, սակայն, ըստ պատգամավորի, ժողովրդի ձայնը՝ հե՛չ, մեծամասնության կարծիքը՝ մեջ։ Խեղճ ժողովուրդ։ Իսկ եթե ԱԺ-ի մեծամասնության մատն է խառը հանձնաժողովի ձևավորման գործում, չի բացառվում, որ վերջում պարզվի՝ գազամատակարարման համակարգին մի բան էլ դեռ ժողովուրդն է պարտք։

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ