Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

«ՈՒնենք այն, ինչ ունենք»

«ՈՒնենք այն, ինչ ունենք»
29.04.2016 | 00:40

Թուրքական ապրանքների ներմուծումը բոյկոտելը մեծ արձագանք է ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ այն կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ։ Արդյո՞ք այդպես է, հարցրինք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։

«Կան հարցեր, որոնց արժեքը չպետք է դիտարկել փողի կամ օգուտի տեսանկյունից։ Կան հարցեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, և պետք է հարցը դիտարկել այդ տեսանկյունից։ Կարծում եմ՝ ոչ թե պետք է բոյկոտել, այլ պետք է փակել թուրքական արտադրանքի ճանապարհը, եթե, իհարկե, այդպիսի հնարավորություն կա։ Ինչու եմ ասում՝ եթե հնարավոր է, որովհետև Հայաստանը միջազգային առևտրի տարբեր կազմակերպությունների անդամ է և հնարավոր է պաշտոնապես նման իրավունք չունենա. դա մասնագետները պետք է գնահատեն։ Եթե նման խնդիր լինի, ապա, այո, ժողովուրդն ինքը պետք է բոյկոտի այդ ապրանքները։ Մեզ համար այդ հարցը բարոյական ավելի մեծ արժեք ունի, քան ցանկացած ֆինանսական շահ»,- ասաց պատգամավորը։ Արդյո՞ք կառավարությունը նախապես չպետք է կանխեր այդ ապրանքների մուտքը Հայաստան, մինչ ապրիլի 2-ի դեպքերը։ «Ազատ շուկայական հարաբերություններում չեմ կարծում, որ դա պետության կարգավորման խնդիր է։ Առավել ևս, որ մենք մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ ենք, որտեղից թելադրվում են խաղի կանոնները բոլոր պետությունների համար։ Այդ կանոններն առաջնային են ազգային օրենքների հանդեպ։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումը։ Բոյկոտը ժողովրդական նախաձեռնություն է, որին մենք պետք է հետևենք և հետամուտ լինենք։ Եվ այդպիսով դրանք շուկայից դուրս կմղվեն»,- պարզաբանեց Լևոն Խաչատրյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության իրավիճակի գնահատմանը, ապա պատգամավորի խոսքը կարճ էր. «Տնտեսությունը երկրի զարգացման, բանակի հզորացման հիմքն է։ ՈՒնենք այն, ինչ ունենք»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ