Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել փոխվարչապետերի թեկնածուների հարցը

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել փոխվարչապետերի թեկնածուների հարցը
12.04.2018 | 11:53

ՀՀԿ-ում չեն քննարկել առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետերի թեկնածության հարցերը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ փոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այդ հարցերին ժամանակ կունենանք անդրադառնալու, խորհրդի նիստին կքննարկենք այդ հարցը, այս պահին մենք միայն պետք է ներկայացնենք ԱԺ վարչապետի թեկնածուին», - ասաց նա:

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ