Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը
04.02.2019 | 22:14

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հերթական նիստում ԳՄ ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին։ Իշխան Սաղաթելյանը 2018 թ. մայիսից մինչև հոկտեմբեր զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը:

Դիտվել է՝ 2452

Մեկնաբանություններ