Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Դիցանույշները

Դիցանույշները
01.05.2025 | 17:38

(անվերջ էլեգիա)

…Դիցանույշները սարերից իջան մունջ մթնշաղին-

արյունոտ խաչերով, հոգով թախծավետ:

Վաղ արշալույսին վեր ելան նրանք սարերը նորից,

թևանցուկ՝ երկրի ջահել այրաց հետ.-

սարերում վերստին թնդյուն-շառաչ էր - առավել սաստիկ,

առավել անհաշտ,- հետո՝ լռություն սառն ու դառնածին…

Ի՜նչ քաջերի են նրանք պաշտպանել հրագնդերից,

ի՜նչ զոհյալների հետ պսակվեցին…

Դիցանույշները դեռ սարերում են - վես ու արձակվարս,-

Ներքևում կյանքը ղժժում է՝ ինչպես խենթ հավերժահարս…

26.03.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5737

Մեկնաբանություններ