ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կա ազգի տրանսֆորմացիայի կամ կերպարանափոխության սոցիալական պահանջ

Կա ազգի տրանսֆորմացիայի կամ կերպարանափոխության սոցիալական պահանջ
08.09.2025 | 17:38

Նախկին-ներկա խոսույթը խորն արմատացած է մարդկանց մեջ։ Պարզ ընկալման դեպքում դա հասկանում են որպես նախկին ու ներկա գործիչներից ձերբազատման ցանկություն։

Իրականում, խորքային առումով, դա ավելի լուրջ պատճառներ ունի, որը հանրային ընկալմամ մեջ չի բանաձևվել։

Կա սոցիալական պահանջ հանրության կամ, ավելի ճիշտ, ազգի տրանսֆորմացիայի, կերպարանափոխության համար։ Հին ձևով այլևս ապրել չի ստացվի, իսկ ներկան անընդունելի է, դա նվաստացում ու ինքնությունից հրաժարում է։

Նախկին-ներկա խոսույթն անձերի մասին չի, դա նախկին-ներկա ապրելակերպից հրաժարումն ու խորքային կերպարանափոխության պահանջն է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5597

Մեկնաբանություններ