Իրանում իշխանափոխություն կատարելը անհնարին է՝ ո՛չ իսլամական ուժի, ո՛չ աշխարհիկ, ո՛չ էլ շահաժառանգի միջոցով:
Իրանը փոքրիկ Հայաստանը չէ, որտեղ իշխանափոխությունը կատարվեց բավականին հեշտությամբ:
Դա ահռելի մեծությամբ ու բնակչությամբ, բազմազգ երկիր է:
ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին չունեն այնպիսի պոտենցիալ, որպեսզի Իրանում ցամաքային ներխուժում իրականացնեն, նույնիսկ հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի և արաբական երկրների աջակցությամբ: Սիրիայի ու Իրաքի փորձը աչքի առաջ է:
Եթե Իրանը այնքան թուլանա, որ մասնատվի, այդ դեպքում ողջ տարածաշրջանը ներքաշվելու է մեծ ու ձգվող պատերազմի մեջ:
Իրանը շարքից դուրս բերելու մեկ այլ տարբերակ կա: Իսրայելա-ամերիկյան տանդեմը Իրանի նկատմամբ կիրառում է միջուկային զենք: Կասեն՝ սովորական հրթիռներով հարվածել են իրանական միջուկային օբյեկտի, այնտեղ միջուկային զենք է եղել, ինչի հետևանքով տեղի է ունեցել իրանական միջուկային ռումբի, ոչ թե ամերիկա-իսրայելական միջուկային ռումբի պայթյուն: Այս դեպքում ողջ տարածաշրջանը կներքաշվի ավելի մեծ քաոսի մեջ, որը կհասնի մինչև Հնդկաչին:
Մեծ հաշվով, Ամերիկային հենց դա էլ պետք է: Այդ սցենարը ձեռնտու է ռուսներին:
Թրամփը անելանելի վիճակում է: Էփշտեյնի գործը բացվում է աստիճանաբար, դա լուրջ շանտաժ է:
Եթե Ամերիկյան ներքին պետությունը մի քանի օրից այս ծրագիրը կանգնեցնի և ռազմական գործողությունները դադարեն, Նաթանյահուն և Թրամփը կհայտնվեն ավելի բարդ վիճակում: Առայժմ հույսը Իրանի ներքին ինքնամասնատման վրա է: Բայց Իրանը ներքին վիճակը կայուն պահելու մեծ փորձ ունի, պատրաստ է ցանկացած գնով ճնշել պառակտությունը:
Այժմ դեմոկրատիա խաղալու ժամանակներ չեն, այդ դեմոկրատիայի դիմաց իրանցիներն ու ողջ տարածաշրջանը շատ ծանր գին է վճարելու: Ինչպես վճարեցին Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և մյուս երկրների ժողովուրդները:
Մենք էլ պակաս չենք վճարում, և սա դեռ վերջը չէ:
Արա Արայան