Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.10.2025 | 22:00
Տեր ամենակալ,
շնորհող և սիրող Աստված,
շնորհակալությամբ ծնկի եմ գալիս Քո առաջ այս նոր օրվա լուսաբացին։
Օրհնություն է, որ կրկին տեսնում եմ արևի լույսը և կարող եմ վերստին փառաբանել Քեզ։
Տե՛րԱստված,
օրհնի՛ր իմ այս օրը։
Եթե ընկնեմ, ձեռքս բռնի՛ր։
Եթե մոլորվեմ, ետ դարձրու։
Եթե թուլանամ, զորացրու։
Տեր, ես իմ ամբողջ կյանքը Քեզ եմ վստահում, թե ներկան և թե գալիքը։
Քանզի գիտեմ, որ Քո կամքը միշտ բարի է,
իսկ Քո շնորհը՝ անսահման։
Եվ թող Քո հավերժական սերը թագավորի մեր սրտերում այժմ և միշտ և հավիտյանս,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3596

Մեկնաբանություններ