ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստվածսիրություն և հայրենասիրություն

Աստվածսիրություն և հայրենասիրություն
22.11.2025 | 11:53

Եկեղեցու հովանու ներքո լինել՝ նշանակում է լինել միաժամանակ աստվածասեր և հայրենասեր անձ: Այս երկու հասկացությունները սերտորեն շաղկապված են՝ աստվածսիրություն և հայրենասիրություն: Դրանք մեր պատմության նվիրագործված հասկացություններն են՝ մեկ ամբողջություն դարձած: Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը, ազգի անցած ուղին, մղած պայքարները, նրա արժեքային ողջ համակարգը, իսկ մեր պարագային այդ ամբողջը շաղախված է քրիստոնեական հավատքով, աստվածսիրության զգացումով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Դիտվել է՝ 4301

Մեկնաբանություններ