«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականությունը

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականությունը
13.04.2024 | 21:08

Ապրիլի 12 -ին ադրբեջանական ֆեյսբուքյան հարթակներից մեկում հրապարակվեց մի լուսանկար կից ադրբեջաներեն գրությամբ, որում Շալուայի 17-18-րդ դարերի ս. Պողոս-Պետրոս եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։
Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ https://monumentwatch.org/.../st-poghos-petros-paul.../.
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Սուրբ Գայանե եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Եղիպատրուշի վանքը, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Դիտվել է՝ 8028

Մեկնաբանություններ