ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Զանգեզուրից մինչև Արցախի հանձնում

Զանգեզուրից մինչև Արցախի հանձնում
30.10.2025 | 11:55

Նիկոլ Փաշինյանը վերջերս գնացել է «CIVIC» ու մասնակցել իրենց փոդքասթին և ի թիվս այլնի ասել է, որ քաղաքականությամբ իր զբաղվելու դրդապատճառը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Հավանաբար ճիշտ է ասում, ուղղակի չի ասում, թե ինչ ընկալմամբ էր նա պատկերացնում Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծումը։

Այս հարցի պատասխանը ստանալու համար եկեք տեղափոխվենք 2000-ականներ։ Փաշինյանը հոդված է գրում՝ «Մենք ենք մեր շահերը», որտեղ հարց է բարձրացնում. «Ախր դա ո՞նց է հնարավոր, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքով չեն կարող միմյանց հետ կապվել»։

Ի՞նչ է տեղի ունենում հետո։

Լրագրող Փաշինյանը դառնում է քաղաքական գործիչ, Սերժ Սարգսյանի ընտանիքը տարիներ շարունակ ֆինանսավորեց նրան, 2018-ին նա ստանում է իշխանություն, 2020-ին հրահրում պատերազմ, 2022-ին Պրահայում հանձնում Արցախը, 2023-ին էթնիկ զտում է տեղի ունենում ԼՂՀ-ում, 2025-ին էլ այ այդ 2000-ականներին նշած իր ճանապարհը՝ օգոստոսի 8-ին հանձնում է Թուրքիային և Ադրբեջանին։ Ադրբեջանցիները դրան ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Սա է կատարվելու։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3929

Մեկնաբանություններ