Զովացել ա, էլ շոգը չի տանջում։ Բայց արևի այրող ճառագայթները ոչ մի տեղ չեն կորել, մտել են տերևների մեջ ու դարձել աշնանային գույների ներկապնակ, որը դեռ մեզ տեսանելի չի...
Երբ 20-րդ դարի վերջին Հայաստանը վերագտնում էր իր անկախությունը, աշխարհում արդեն կային երկու փայլուն նախադեպեր, թե ինչպես կարող է սփյուռք ունեցող փոքր ազգը դառնալ տարածաշրջանային գերտերություն կամ տնտեսական հրաշք...
Այս տարի թաց պոպոքի հարցով իմ բախտն անասելի բերել է: Էն որ խոսակցության մեջ մեկի մանկական տրավմաները նշելու համար ասում են՝ «փոքր վախտ հեծանիվ չի ունեցել», իմ մանկության տարիներին հերանքս ընկուզենի չունեին...
Արցախը համատեղ կործանած այս երկուսը կրկին հանդիպելու են Փարիզում, ինչը ոչ մի լավ բան չի հուշում մեզ։ Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու մեր դեմ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...